Ավելի շատ մարդկանց պատվաստվելու հետ ավելանում են հույսի նշանները։ Եթե լիարժեք պատվաստված չեք, կարևոր է թեստավորվել, եթե ենթարկվել եք COVID-19-ի ազդեցությանը կամ վատառողջ եք: Թեստավորումն անվճար է՝ անկախ ներգաղթային կամ ապահովագրական կարգավիճակից։ Զանգահարեք 211 կամ այցելեք covidhelpla.org
Արդեն գարուն է, սակայն մեր համայնքներում COVID-19-ի տարածման վտանգը դեռևս իրական է։ Հանգստի, արձակուրդների և բազմաթիվ ձեռնարկությունների վերաբացմանը զուգահեռ` պատվաստանյութերը գործարկելուց հետո դեռևս կարևոր է թեստավորում անցնել: Զանգահարեք 211 կամ այցելեք covidhelpla.org ձեր մոտակայքում անվճար թեստավորման կենտրոն գտնելու համար։
COVID-19-ի դեպքերի քանակը նվազում է, եկեք շարունակենք պաշտպանել մեր տաերեցներին և մեր համայնքները: Եկեք միասին կատարենք մեր մասնաբաժինը, հիշենք. ➡️Թեստավորվեք, եթե ախտանիշներ ունեք ➡️Կրեք դիմակ ➡️Պահպանեք սոցիալական հեռավորություն Իմացեք ավելին։ Հասանելի է անվճար թեստավորում։ Զանգահարեք 211 կամ այցելեք covid19.lacounty.gov
Քանի որ ավելի շատ #COVID19-ի պատվաստանյութեր են դառնում հասանելի, մենք բոլորս կարող ենք կատարել մեր բաժինը մեր սիրելիներին պաշտպանելու համար: Հանձնեք թեստ, եթե ունեք ախտանիշներ կամ կարծում եք, որ շփվել եք COVID-19-ով վարակված անձի հետ: Իմացեք ավելին covid19.lacounty.gov:
#COVID19-ի թեստ հանձնելը կարող է օգնել պաշտպանել ձեր սիրելիներին: Հանձնելով թեստ և ըստ անհրաժեշտության մեկուսանալով՝ մենք կարող ենք կանգնեցնել ավելի մեծ բռնկումը: Գտեք թեստ հանձնելու անվճար կենտրոններ ձեր համայնքում: Զանգահարեք 211 կամ այցելեք covid19.lacounty.gov/testing:
Արդյո՞ք կարծում եք, որ շփվել եք #COVID19-ով վարակված անձի հետ: Այժմ դուք կարող եք մոտենալ և հանձնել անվճար թեստ Լոս Անջելեսի թեստավորման կենտրոններից շատերում, ժամադրություն անհրաժեշտ չէ: Գտեք ձեզ ամենամոտ կենտրոնը: Զանգահարեք 211 կամ այցելեք covid19.lacounty.gov/testing:
#COVID19-ը հեշտ չէր մեզանից և ոչ մեկի համար: Մենք բոլորս միասին անցնում ենք այդ ամենը: ԼԱ Քաունթին ներկայումս առաջարկում է #COVID19-ի անվճար թեստավորում: Դուք կարող եք գնալ ոտքով կամ սեփական մեքենայով: Այցելե՛ք covid19.lacounty.gov կայքը կամ զանգահարե՛ք 211 պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
COVID-19-ի թեստի բացասական պատասխան ստանալը պատճառ չէ Ձեր և մյուսների պաշտպանությունը դադարեցնելու համար: ✅ Շարունակե՛ք հետևել սոցիալական հեռավարություն պահպանելու կանոններին ✅ Կրե՛ք դիմակ ✅ Հաճախ լվացե՛ք ձեռքերը
#COVID19- ի թեստավորման դրական պատասխան ստանալը սթրեսային է: Լոս Անջելեսի Քաունթին ունի հասանելի միջոցներ Ձեզ և Ձեր սիրելիների անվտանգության պահպանմանը օգնելու համար: ➡️ Անմիջապես մեկուսացրե՛ք Ձեզ: ➡️ Եթե Դուք չունեք մեկուսանալու տեղ՝ ընտանիքից հեռու կառանտին պահպանելու համար, ապա զանգահարեք 1-833-540-0473 հեռախոսահամարով, ժամանակավոր կացարան ստանալու համար: ➡️ Զանգահարե՛ք 911 եթե ունեք որևէ արտակարգ իրավիճակի նախանշաններ: Դրանց թվում են՝ դժվար շնչառությունը, կրծքավանդակում ճնշումը կամ ցավը, շուրթերի կապտությունը, խառնաշփոթության զգացողությունը, քայլելու դժվարությունը: Արդյո՞ք ունեք լրացուցիչ օգնության կարիք: Այցելե՛ք covid19.lacounty.gov կայքը կամ զանգահարեք 211:
Չունե՞ք առողջության ապահավագրություն: Հոգ չէ, Դուք միևնույն է կարող եք խնամք ստանալ, անկախ Ձեր ներգաղթման կարգավիճակից: Իմացե՛ք ավելին անվճար առողջապահական խնամքի մասին՝ անցնելով հետևյալ հղումով. https://dhs.lacounty.gov/my-health-la/